Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դրամաշնորհներ ստացան 30 գիտական խմբեր

Դրամաշնորհներ ստացան 30 գիտական խմբեր
23.01.2015 | 14:10

Հունվարի 23-ին 30 խմբում ընդգրկված հայաստանցի 108 գիտնական 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

Ի լրումն նշված դրամաշնորհների՝ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2 լրացուցիչ դրամաշնորհ հատկացվեց նաև երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերի։ Այսպիսով Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) և Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) երկամյա համագործակցության արդյունքում արդեն 7 դրամաշնորհ է հատկացվում երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին։
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը նշեց, որ այս տարի ԵԳԱԾ կողմից տրամադրված դրամաշնորհները վերաբերում են կենսաբանության և ցեղասպանագիտության ոլորտներին։ Գևորգ Վարդանյանն ընդգծեց, որ այսօր դրամաշնորհ ստացող 30 գիտական խմբերի ղեկավարներից 19-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ունենք փայլուն երիտասարդ գիտնականներ, ովքեր ակտիվորեն զբաղվում են գիտական գործունեությամբ»։
ՀՕՖ-ի փոխտնօրեն, գիտական-կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը տեղեկացրեց, որ այս տարի մրցույթին մասնակցել են 174 գիտական խմբեր, որոնցից հաղթող են ճանաչվել 30-ը։ 10 գիտական խմբեր բուհերից են, մյուսները՝ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից։ Դրամաշնորհային մրցույթում բնագավառների սահմանափակում չկա։ Շահողները տարբեր ոլորտներից են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, աստղագիտություն, հայագիտություն և այլն։
ՀՕՖ փոխտնօրենն ընդգծեց, որ դրամաշնորհի հաղթողներին ընտրել է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը, որը բաղկացած է միջազգային համբավ ունեցող գիտնականներից, երկուսը՝ Նոբելյան մրցանակակիրներ։ «Մեր գիտնականների աշխատանքները միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանում են, և կարող ենք հպարտանալ, որ այդպիսի գիտնականներ ունենք։ Սրանք ամպագոռգոռ բառեր չեն, դա ապացուցում են նրանց գիտական աշխատանքները»,- նշեց պարոն Կարապետյանը՝ ավելացնելով, որ անցած 15 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել է մոտ 1800 դիմում-առաջարկ: Դրամաշնորհներ են ստացել 372 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1438 գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 1,86 մլն դոլար:

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ